2392 դիտում
19:56 22-11-2019
Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 26-րդ նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 26-րդ նիստը, որին մասնակցել են անդամ պետությունների հարկային մարմինների պատվիրակություններ, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և այլ ներկայացուցիչներ։ Խորհրդի նիստին հայաստանյան պատվիրակությունը ներկայացրել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը։
Արդեն 18 տարի հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհուրդը շարունակում է ակտիվ երկխոսություն ապահովել անդամ երկրների համար՝ ժամանակակից հարկային օրակարգի կարևոր հարցերի շրջանակներում: Այս տարի նիստի հիմնական թեման եղել է «Թվային տնտեսության պայմաններում հարկային վարչարարության իրականացումը»։
Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը նշել է, որ թվային փոխակերպումը ազդում է սոցիալական ու տնտեսական բոլոր ոլորտների վրա և նոր մարտահրավերներ է առաջացնում ամբողջ աշխարհի հարկային մարմինների համար: Թվայնացումը փոխում է հաստատված գործընթացները, բիզնեսի մոդելները, ուստի հարկային մարմինները ստիպված են լինում արձագանքել այդ մարտահրավերներին և հարմարվել թվային միջավայրին:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել անդամ երկրներում հարկեր վճարելու կարևորության գիտակցման, հանրային իրավագիտակցության բարձրացման և այլ հարցերի:
ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ ՀՀ-ում արդեն իսկ հարկ բառն ընկալվում է որպես ներդրում ընդհանուր գործի մեջ, և այդ մտածելակերպը գնալով արմատավորվում է հասարակության գիտակցության մեջ: ՀՀ պատվիրակության ղեկավարը խոսել է այդ վերաբերմունքի տարածման անհրաժեշտության մասին նաև գործընկեր երկրներում՝ հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհուրդը համարելով այդօրինակ տեսլականի քննարկման պատեհ հարթակ:
Քննարկվել են նաև հարկային մարմինների թվային փոխակերպման արդի տենդենցներին հետևելու, հարկային վարչարարության բարելավման և բիզնեսի հետ աշխատանքի պարզեցման հարցեր:
Նիստի ընթացքում ընդգծվել է ԱՊՀ երկրների հարկային մարմինների միջև փոխգործակցության կարևորությունը տեղեկատվության փոխանակման առումով: Նախորդ տարի նոյեմբերին ստորագրվել էր արձանագրություն, որով նախատեսվում է երկրների միջև տվյալների փոխանակում ավտոմատ ռեժիմով: Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի աշխատանքային խումբն արդեն մշակել և հաստատել է տեղեկատվության փոխանակման ձևաչափեր, ինչը հնարավոր կդարձնի ստեղծել ծրագրակազմ և անցկացնել տեղեկատվության թեստային փոխանակում 2020 թվականի օգոստոսին, իսկ 2021 թվականին համակարգն արդեն կգործարկվի։
[b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1428 դիտում
20:48 23-12-2020
Կայացել է ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 27-րդ նիստը
Այս բաժնից
649 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
724 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
592 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից