211652_close_icon
views-count1962 դիտում article-date 20:30 15-10-2021

Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը աշխարհի առաջնությունում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հայտարարել է Հյաստանի ընտրանու կազմը, որը կմասնակցի Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։

Ինչպես հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը, 48 կգ քաշային կարգում ներկայացված է Սեյրան Եղիկյանը, 51 կգ քաշային կարգում հանդես կգա Արթուր Հովհաննիսյանը, 54 կգ Վահե Բադալյանը, 57 կգ Արթուր Բազեյանը, 60 կգ Կարեն Տոնականյանը, 63.5 կգ Հովհաննես Բաչկովը, 67 կգ Գուրգեն Մադոյանը, 71 կգ Արման Դարչինյանը, 80 կգ Համբարձում Հակոբյանը, 92 կգ Նարեկ Մանասյանը և գերծանր քաշային կարգում Դավիթ Չալոյանը։

Աշխարհի առաջնությունում բռնցքամարտիկները կմրցեն 13 քաշային կարգում: Հայաստանը ներկայացուցի  կունենա 11-ում:

Նմանատիպ նյութեր