211652_close_icon
views-count2491 դիտում article-date 23:39 16-10-2021

Այսօր Հաջիկյան Էրիկի հիշատակի օրն էր. նա հայրենի հողի պաշտպանության համար չխնայեց իր 19-ամյա կյանքը. Արամ Գևորգյան

«Այսօր Հաջիկյան Էրիկի հիշատակի օրն էր։ Մեկ տարի առաջ այս օրը, Իշխանաձորի մատույցներում անօդաչուի հարվածից զոհվեց Էրիկը»:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բլոգեր Արամ Գևորգյանը:

Ճակատագրի հեգնանքով նույն օրը վիրավորվում է Էրիկի 2 ամսվա զինծառայող եղբայրը։ Հարազատները գնում են Խնձորեսկի հոսպիտալ վիրավոր որդու մասին տեղեկություն ստանալու և հենց այդտեղ էլ իմանում են Էրիկի զոհվելու մասին։

Վանաձորի գերեզմանատունն այսօր մարդաշատ էր։ Հարազատները, ընկերներն ու բարեկամները հավաքվել էին Էրիկի մոտ։ Հավաքվել էին հիշելու իրենց կենսուրախ ընկերոջը, հավատարիմ զինակցին ու պարզապես երիտասարդ մի տղայի, ով հայրենի հողի պաշտպանության համար չխնայեց իր 19-ամյա կյանքը։

Հիշատակդ վառ, Էրիկ ջան։ Քեզ միշտ հիշելու ենք։ Դու միշտ կաս, դու ողջերից էլ ողջ ես։ Հավերժ փառք քեզ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր