211652_close_icon
views-count105420 դիտում article-date 10:51 17-10-2021

Կրակոցներ Երևանում. Դավիթաշենում գործող «Գեյմզոն» խաղասրահի դիմաց հնչել են կրակոցներ. ժամանել են Երևանի քննչականի պետը, փոխոստիկանապետն ու պարեկային ծառայության պետը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեություններ են ստացվել, որ Դավիթաշեն  4-րդ թաղամասում կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

Ժամանել են նաև  ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սահակյանն ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստկանության պարեկային ծառայության պարեկները՝ ծառայության պետ Արթուր Ումրշատյանի գլխավորությամբ:

Մինչ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքների ծառայողները պարզում էին դեպքի հանգամանքները, պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Դավիթաշեն  4-րդ թաղամասում գորոծող «Գեյմզոն» խաղասարհի դիմաց հայտնաբերել են Mercedes մակնիշի  ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր:

Կրակոցի հետքեր են հայտնաբերվել նաև խաղասրահի մուտքի դռան, դռան ապակու, սրահում տեղադրված պաղպաղակի սարքի և բազալտե աստիճանի վրա:

Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Մախմուդյանի, ավագ քննիչ Մարտիկյանի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները տաք հետքերով պարզել են, որ կրակոցները արձակել  է Դավիթաշեն  2-րդ թաղամասի բնակիչ,  43-ամյա Սուրեն Գրիգորյանը:

Կրակոցների  արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ  Ս. Գրիգորյանը տաք հետքերով հայտնաբերվել  ու բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Փաստի առթիվ  ավագ քննիչ Մարտիկյանի որոշմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր