211652_close_icon
views-count2517 դիտում article-date 18:02 17-10-2021

Ռուբեն Արամիչ, մեր ուսուցիչ, դու մեծատառով մարդ էիր, քո նմաններն էլ չկան. Երվանդ Վարոսյան

«Ռուբեն Արամիչ, մեր ուսուցիչ, մեր մեծ եղբայր, հանգչիր խաղաղությամբ։
Դու մեծատառով մարդ էիր, քո նմաններն էլ չկան», իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ այսօր կյանքից հեռացած փաստաբան Ռուբեն Սահակյանի մասին:

«Ամբողջ կյանքդ տղամարդ ապրեցիր, ոչ մի սիզբունք չդավաճանեցիր, ոչ մի դժվարության առաջ չկանգնեցիր, պայքարեցիր ու կռվեցիր քո, մեր երազած երկրի համար։ Հայաստանին նվիրեցիր փաստաբանություն, նվիրեցիր իրական փաստաբաններ, քեզ նվիրեցիր Հայաստանին ու չդիմացար Հայաստանի կորստին։

Ինչքան կանք, ինչքան աշխատում ենք, պայքարում ու կռվում ենք, դու ողջ ես, դու մեր հետ ես, քո գործն ապրում է, քո փարոսը միշտ վառ է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր