2516 դիտում
19:46 17-10-2021
Ռուբեն Սահակյանը իր մեջ մեկտեղում էր իսկական տղամարդուն հատուկ որակ, բարձր պրոֆեսիոնալիզմ. Ռուբեն Հակոբյան
«Ննջիր խաղաղությամբ, Ռուբեն։
96-ի նախագահական ընտրություններից հետո ԱԺ մի քանի պատգամավորներիս այսօրվա թիվ մեկի նախահոր հրահանգով զրկեցին պատգամավորական անձեռնամխելիությունից և մահապատժի հոդվածներով կալանավորեցին», իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ այսօր կյանքից հեռացած իրավաբան, փաստաբան Ռուբեն Սահակյանի մասին:
«Մեղքներս՝ աննախադեպ ընտրակեղծիքների դեմ պայքարելն էր։ Իմ դատապաշտանը Ռուբեն Սահակյան էր, ում ճանաչում էի վաղուց և, հանգամանքների բերումով, ամենօրյա շփումների մեջ էինք։ Ռուբենը կոորդինացնում էր Հրանտ-Վահանի գլխավորությամբ ԱԱԾ-ի պադվալը «սեփականաշնորհած» դաշնակցական տղերքի փաստաբանական խմբի աշխատանքները, ես՝ ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչն էի և ԱԺ պատգամավոր։
Ռուբենը էմոցիոնալ էր... Երկրորդ հանդիպման ժամանակ շան լափը լցրեց քննիչի գլխին, հայտարարելով, որ այս ամբողջը հիմարություն է և իշխանական ոհմակին պետք է այս հադվածներով դատել։ Նկատեցի, որ քննիչը հարգանքով էր վերաբերվում և, նույնիսկ, քաշվում էր Ռուբենից։ Ազգանունը, կարծեմ, Բաբայան էր։ Նաև ինձ թվում էր, որ քննիչը ամաչում էր, որ նման գործ է քննում։
Մեր հանդիպումների ժամանակ Ռուբենը նաև պատմում էր կալանավորված տղերքից, երբեմն Հրանտից ու Վահանից կենդանի «քսիֆներ» էր փոխանցում։
Ռուբենն իր մեջ մեկտեղում էր իսկական տղամարդուն հատուկ որակ, բարձր պրոֆեսիոնալիզմ և մեծ պատասխանատվություն՝ ստանձնած գործի նկատմամբ։
Լույսի մեջ, Ռուբեն... Լավ մարդ ու հարգանքի արժանի քաղաքացի»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
33326 դիտում
20:23 03-04-2016
Փառք ու պատիվ մամուլի այս խոսնակներին, ովքեր վտանգելով իրենց կյանքը ցուցաբերում են բարձր պրոֆեսիոնալիզմ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
6059 դիտում
16:14 30-11-2016
Աղվան Հովսեփյանը պարգևատրել է բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերած մի շարք աշխատակիցների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
769 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
796 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»