211652_close_icon
views-count1318 դիտում article-date 20:10 20-10-2021

Ինֆորմատիկա առարկայի ուսուցիչների համար Մարդու իրավունքների պաշտպանն ու «Կասպերսկին» կազմակերպել են սեմինար համացանցից անվտանգ օգտվելու վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչության հետ համատեղ արդեն երկրորդ անգամ կազմակերպում է «Մեծահասակները և երեխաները թվային աշխարհում» խորագրով դասընթաց հանրակրթական դպրոցների ինֆորմատիկա առարկայի ուսուցիչների համար:

Միջոցառման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոսել է ուսուցչի կարևոր և անփոխարինելի դերի մասին երեխաների կյանքում, նշել է, որ դպրոցը պետք է լինի երեխայի համար այն ապահով վայրը, որտեղ նա կսովորի նաև, թե ինչպես ճիշտ օգտվել համացանցից և ում դիմել խնդիրների բախվելու դեպքում: Խոսվել է նաև երեխաներին թվային միջավայրում սպառնացող վտանգներից պաշտպանելու ծնողների կարևոր դերի և իրազեկման անհրաժեշտության մասին:

«Դուք եք արժեքներ սերմանում Հայրենի երկրի, ընտանիքի և միմյանց հանդեպ, սովորեցնում եք ապրել ու հաղթանակել:

Երկիրը շեն պահող, պետականությունն ամուր պահող քաղաքացին ձևավորվում է հենց դպրոցից։ Հետևաբար, Ձեր դերը շատ մեծ է երեխաների դաստիարակության գործում, այդ թվում՝ համացանցից անվտանգ օգտվելու»,- ասել է Արման Թաթոյանը։ Երեխաների իրավունքների պաշտպանությունը թվային միջավայրում արդիական խնդիր է, որի մասին են վկայում նաև այդ կապակցությամբ պարբերաբար Պաշտպանի աշխատակազմ ստացվող ահազանգերը ծնողների և ուսուցիչների կողմից: Վերջին շրջանում համացանցում լայն տարածվում են երեխաների կյանքի և առողջության համար վտանգավոր խաղեր, որոնք մեծ սպառնալիք են հատկապես դեռահասության տարիքում գտնվող երեխաների, նրանց կյանքի և առողջ զարգացման համար:

Նշվածը պահանջում է ինչպես երեխաների ծնողների, այնպես էլ ուսուցիչների կողմից առավել մեծ ուշադրության և զգոնության ցուցաբերում, այնպես էլ հստակ կանխարգելիչ միջոցների ձեռնարկում պետական իրավասու մարմինների կողմից, այդ թվում՝ ուղղված երեխաների համար թվային միջավայրում անվտանգության ապահովման մեխանիզմների կատարելագործմանը:

Ռուսաստանի Դաշնությունից ժամանած «Կասպերսկի» ընկերության մասնագետ Անդրեյ Սիդենկոն պրակտիկ դասընթացի միջոցով ուսուցիչներին ներկայացրել է, թե ինչ վտանգներ կան համացանցում երեխաների համար և ինչպես կարելի է դրանք կանխարգելել: ք. Երևան 0002, Պուշկին 56ա Հեռ. + 374 10 537 634 Բջջ. + 374 91 008 812 www.ombuds.am; www.children.ombuds.am

Նման սեմինարները կրելու են շարունակական բնույթ, քանի որ նորարարական տեխնոլոգիաներն ունեն մեծ ազդեցություն երեխաների կյանքի վրա, և մենք պետք է ձեռնարկենք հնարավոր բոլոր քայլերը համացանցում առկա վտանգներից նրանց պաշտպանելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր