1983 դիտում
15:22 21-10-2021
Գնաճը խժռում է մեր աշխատանքի մեծ մասը․ Վահան Քերոբյան․ Tert.am
Մենք գնաճով շատ անհանգստացած ենք, մեր աշխատանքի արդյունքը պիտի լինի մարդկանց ավելի լավ ապրելը, իսկ գնաճը, կարելի է ասել, խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե գնաճով անհանգստացած չե՞ն և ինչ են անում այն մեղմելու ուղղությամբ։ Գրում է Tert.am-ը։
«Պետք է փորձենք զսպել գնաճն այն գործիքներով, որոնք ունենք մեր տնօրինման տակ, նաև ԿԲ-ն է իհարկե իր գործիքակազմը կիրառում, բայց երբեմն այդ գործիքակազմը սկսում է վնասել տնտեսության շատ կարևոր ճյուղեր, օրինակ՝ արտահանումը․ գիտեք, որ արտարժույթի փոխարժեքը վերջին մի քանի տարվա երևի ամենացածր կետում է։ Եվ դա մեզ շատ է անհանգստացնում, ինչպես նաև մեր արտահանողներին»,-մանրամասնեց նախարարը։
Վահան Քերոբյանի խոսքով՝ Կենտրոնական բանկի հետ համագործակցության արդյունքում գնաճի դեմ պայքարում ակնկալում են, որ ԿԲ-ն թույլ չի տա, որ կարևոր ոլորտները վտանգվեն։
Ինչ վերաբերում է տեղական ապրանքների թանկացմանը, մասնավորապես գյուղատնտեսական ապրանքների, Վահան Քերոբյանն ասաց, որ, օրինակ, կարտոֆիլի արտահանման ռեկորդ է այս տարի գրանցվել՝ 30 հազար տոննա, եթե պահնաջարկը հաղորդակցվող երկրներում աճում է, դա անդրադարձ է ունենում նաև մեր շուկայի վրա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1328 դիտում
13:43 03-02-2022
ԵԱՏՄ երկրների մեջ ունենք ամենաբարձր տնտեսական աճը և ամենացածր գնաճը․ Վահան Քերոբյան
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված