211652_close_icon
views-count1328 դիտում article-date 13:43 03-02-2022

ԵԱՏՄ երկրների մեջ ունենք ամենաբարձր տնտեսական աճը և ամենացածր գնաճը․ Վահան Քերոբյան

Ռուսաստանում տնտեսական աճը եղել է 4,4-4,5 տոկոսի սահմաններում, իսկ գնաճը՝ 8,4, Բելառուսում տնտեսական ակտիվությունը 2,3 տոկոս է եղել, գնաճը՝ 10 տոկոս, Ղազախստանում տնտեսական ակտիվությունը 3,3 տոկոս է եղել, գնաճը՝ 8,4 տոկոս, Ղրղզստանում ՏԱՑ-ը եղել է 3,6 տոկոս, գնաճը՝ 11,2 տոկոս, իսկ մեր երկրում 5,8 տոկոս տնտեսական աճ է եղել և 7,7 տոկոս գնաճ, այսինքն մենք ԵԱՏՄ երկրների մեջ ունենք ամենաբարձր տնտեսական աճը և ամենացածր գնաճը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ավելացրեց, որ գնաճը միջազգային ֆենոմեն է և զարգացած երկրներում կա գնաճի բարձր մակարդակ, օրինակ՝ ԱՄՆ-ում կարող է հասնել մինչև 7 տոկոսի. «Մենք կարծում ենք, որ այս տարվա վերջում, չնայած կարգավորվող գների որոշակի աճերին՝ լույս, գազ, ջուր, մենք կվերադառնանք միջակայք՝ գնաճի առումով, և մեր գործողությունների տրամաբանությունը դրան է միտված»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2019 թվականին արձանագրվել է պարենային ապրանքների գների աճ, և Հայաստանը այն բացառիկ երկրներից էր, որում նվազում էր նկատվել։ Նա նշեց, որ բոլոր գնաճային երևույթները արտաքին ազդեցության հետևանք են։

Նմանատիպ նյութեր