211652_close_icon
views-count1552 դիտում article-date 15:10 21-10-2021

Կենտրոն վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի նախկին պետին բերման են ենթարկել ու բաց թողել. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մ.-ն և հայտնել, որ Տերյան փողոցի 44 հասցեում աշխատակազմի ղեկավար Ավետ Պողոսյանն առանց պատճառի հայտնել է, որ պետք է աշխատանքից հեռանալու դիմում ներկայացնի, հավելել, որ հնարավոր է՝բռնություն կիրառվի իր նկատմամբ:

Հետաքննիչ Զաքարյանին Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի քարտուղարը հաղորդում է տվել, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի նախկին պետ Մանուել Մ.-ն հոկտեմբերի 20-ից ազատված է զբաղեցված պաշտոնից, սակայն, իրացնելով իր ենթադրյալ իրավունքները, հրաժարվում է ազատել իր նախկին աշխատասենյակը՝ այդպիսով Կենտրոն վարչական շրջանին պատճառելով էական վնաս: Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14.30-ին ՀՈԲ ծառայողները Մանուել Մ.-ին Կենտրոն վարչական շրջանի շենքից բերման են ենթարկել: Մ. Մ.-ն բաց է թողնվել:
 

Նմանատիպ նյութեր