989 դիտում
20:27 22-02-2016
Ամփոփվել են քաղաքաշինության և հողօգտագործման բնագավառներում նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ընդլայնված խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ներկայացվել է Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Հասարակական կարգի պահպանության ծառայության կատարած աշխատանքների 2015թ.-ի հաշվետվությունը: Խորհրդակցությանը մասնակցել են վերոնշյալ օղակների բոլոր աշխատակիցները: Ամփոփելով քաղաքաշինության և հողօգտագործման բնագավառներում նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները` Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը նշել է, որ 2015թ.-ին մայրաքաղաքում ինքնակամ շինությունների և հողազավթումների մասով կազմվել է 307 արձանագրություն, նույն ժամանակահատվածում քանդվել է 74 ապօրինի շինություն:
Առանձնակի կարևորելով ամենօրյա հսկողության շարունակականության ապահովումը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ ապօրինությունների կանխարգելման ուղղությամբ քաղաքապետարանի դիրքորոշումը հստակ է:«Ապօրինի ցանկացած շինարարություն կասեցվելու է, նման կառույցներն էլ քանդվելու են: Այս հարցում մեր դիրքորոշումը մշտապես լինելու է կոշտ և անհանդուրժողական, որևէ զիջում չի լինելու: Սա ձեզ համար պետք է լինի հստակ աշխատակարգ, ու այս պահանջից ցանկացած շեղում կգնահատվի որպես աշխատանքային պարտականությունների թերացում՝ իր բոլոր հետևանքներով», - ընդգծել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է խստորեն վերահսկել գործընթացն ու հայտնաբերվող յուրաքանչյուր դեպքի մասով կիրառել օրենքով սահմանված խիստ պատժամիջոցներ:
«Ապօրինի շինարարության դեպքերն առավել անընդունելի են՝ հաշվի առնելով, որ քաղաքապետարանը հնարավորին պարզեցրել ու հեշտացրել է օրինական շինթույլտվություններ ստանալու ընթացակարգը: Եվ հենց այս տեսանկյունից է, որ ձեզանից յուրաքանչյուրը պետք է չհանդուրժի որևէ տեսակի ապօրինաշինություն: Ի դեպ, կանխարգելելը չի նշանակում միայն գնալ ու քանդել ապօրինի կառույցը: Քաղաքացիների հետ աշխատանքներ տարեք ու մարդկանց իրազեկեք, որ ապօրինի շինությունները քանդելուց բացի, քաղաքացին նաև ֆինանսական տույժի է ենթարկվում, մինչդեռ կարող է այդ ամենից խուսափել, եթե առաջնորդվի օրենքով սահմանված կարգով», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ոչ այնքան գոհացուցիչ գնահատելով Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Հասարակական կարգի պահպանության ծառայության 2015թ.-ին կատարած աշխատանքները` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հորդորել է լինել առավել հետևողական և պատասխանատու նշված ոլորտներում կանոնակարգված աշխատանք իրականացնելու հարցում:
«Ձեզանից յուրաքանչյուրը պետք է հստակ գիտակցի, որ ձեր թերի աշխատանքի արդյունքում տուժում է Երևանի քաղաքապետարանի հեղինակությունը, ինչը թույլ չեմ տա որևէ մեկին: Ձեր ամենօրյա սրտացավ ու հետևողական աշխատանքով միայն կկարողանաք վայելել հանրության վստահությունը, ինչն էլ ձեր աշխատանքի ամենաարդարացի գնահատականն է լինելու: Եվ ուրեմն պահանջում եմ ձեզանից լինել հետևողական և անհանդուրժող ցանկացած ապօրինության հայտնաբերման և կանխման հարցում», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
1233 դիտում
21:02 26-09-2016
Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում արձանագրվել է իրավախախտման 9 դեպք
1939 դիտում
13:38 20-02-2023
Ավանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետը և նրան կաշառք տված անձը ձերբակալվել են․ ԱԱԾ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
829 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
661 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
769 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված