1942 դիտում
10:26 22-10-2021
ՀՀԿ-ականների թիվը տասն անգամ կրճատվել է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք արդեն գրել ենք, որ ՀՀԿ-ն նորից ռեսթարթ է սկսել` վերահաշվառում է իրականացնում, որպեսզի պարզի, թե ովքեր են ուզում շարունակել ճանապարհը Հանրապետական կուսակցության հետ, եւ քանի անդամ է մնացել ՀՀԿ-ում։ Դեկտեմբերին ՀՀԿ-ն համագումար է անելու, որտեղ կամփոփեն վերահաշվարկի արդյունքները եւ կհրապարակեն իրենց հետագա մարտավարությունը։ Եվ չնայած գործընթացը դեռ չի ավարտվել, սակայն մեզ որոշ տվյալներ հայտնի են դարձել։
Մասնավորապես, երբեմնի իշխանական 120-130 հազարանոց կուսակցությունից այս պահի դրությամբ մնացել է 10 հազարից մի քիչ ավելի անդամ, համենայնդեպս՝ այդքան դիմում են ստացել, որտեղ մարդիկ նշել են ՀՀԿ-ին իրենց անդամակցությունը շարունակելու ցանկության մասին։ ՀՀԿ-ական մեր զրուցակիցն ասաց նաեւ, որ վերջին 2-3 ամիսներին նոր դիմումներ էլ են ստացել` մոտ 350 անձից, հիմնականում` երիտասարդներից։
ՀՀԿ կազմբաժնի ղեկավար Ռուբեն Թադեւոսյանը դիմումների թվի վերաբերյալ հարցին այսպես արձագանքեց. «Ես չգիտեմ՝ որտեղից Ձեզ այդ տեղեկությունները․ հաշվարկը դեռ չի ավարտվել, երբ ավարտվի, կտեղեկացնենք` կհրապարակենք»: Իսկ հնարավո՞ր է, որ 10 հազարից շատ լինի։ «Ամեն ինչ հնարավոր է»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3854 դիտում
09:22 30-07-2020
Գազի թանկացումից տասն օր է անցել, բայց ազդեցությունն արդեն զգալի է. «Փաստ»
2157 դիտում
09:59 22-10-2021
ՀՀԿ-ականը՝ ՔՊ-ի թեկնածու. ՔՊ-ականների համար «քավորը սրբություն է»․ «Հրապարակ»
5305 դիտում
18:40 29-01-2018
ՀՀԿ գրասենյակում ընթանում է Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՀԿ-ականների հետ
Այս բաժնից
637 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
874 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2194 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ