211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. «Howo» բեռնատարը բախվել է «Ford»-ի հետնամասին, ապա կոտրել բաժանարար գոտում տեղադրված երկաթե լեդ էլեկտրասյունն ու երկաթե արգելապատնեշները. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count6463 դիտում article-date 18:24 25-04-2025
Այսօր՝ ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատ մարզում: Ժամը 14:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում Մասիսի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Սարգիս Բ.-ն իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով բախվել է Երևանի բնակիչ 37-ամյա Խաչիկ Փ.-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենային: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Բախման հետևանքով բեռնատարն այնուհետ բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և էլեկտրական լեդ լույսին, կոտրել դրանք և հայտնվել ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա: 
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Լևոն Ալավերդյանն ու Արման Պետրոսյանը: 
 
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Howo»-ի վարորդը, ով բախվել է «Ford»-ի հետնամասին, ապա երկաթե էլեկտրասյանն ու երկաթե արգելապատնեշներին:
 
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր