55036 դիտում
10:13 23-10-2021
Կոտայքի մարզում Toyota-ով վթարի է ենթարկվել Փաստաբանների պալատի փաստաբանը. նրան մոտ 250 մետր ձորից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով ճոպաններ, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 29-ամյա Թեհմինա Սարգսյանը իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 27 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր մի քանի պտույտ շրջվելով ու քարերին բախվելով՝ հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Թ. Սարգսյանը, ում ձորից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 17 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ճոպաններով ու պատգարակով դուրս են բերել և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, ում բժիշկները նախ տեղում առաջ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Ավետիք Ավետիսյանը։ Փաստի առթիվ Ա. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Թ. Սարգսյանը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+