211652_close_icon
views-count62961 դիտում article-date 15:32 28-01-2022

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 53-ամյա վարորդը Mercedes-ով մոտ 80 մետր բախվել է քարերին և հայտնվել անդունդում. նրան, ում կյանքի համար պայքարում են բժիշկները, այնտեղից դուրս են բերել Եղվարդի փրկարարներն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 53-ամյա Միքայել Քոթանջյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով  Նոր Գեղի–Եղվարդ ավտոճանապարհի  11–րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 80 մետր բախվել է քարերին և հայտնվել անդունդում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ն. Քոթանջյանին մեծ դժվարությամբ այնտեղից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարները և օպերատիվորեն ժամանել է Եվարդի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Վերջինս գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
 
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Տեղում  ծառայություն է կատարել նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր