1650 դիտում
23:42 27-10-2021
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցան թավջութակահար Դմիտրի Յաբլոնսկին և բանդոնեոնահար Յուրի Մեդյանիկը
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցան թավջութակահար Դմիտրի Յաբլոնսկին եւ բանդոնեոնահար Յուրի Մեդյանիկը։ Դմիտրի Յաբլոնսկին նաեւ ղեկավարում էր երեկոն։
Ծրագրում հնչեցին Յոզեֆ Հայդնի Թավջութակի թիվ 2 կոնցերտը (մենակատար՝ Դմիտրի Յաբլոնսկի), Լյուդվիգ վան Բեթհովենի «Կորիոլան» նախերգանքը եւ Ալեքսեյ Շորի Carpe Diem-ը՝ գրված բայանի և սիմֆոնիկ նվագախմբի համար (մենակատար՝ Յուրի Մեդյանիկ)։
Յուրի Մեդյանիկը նշում է, որ Երեւանում եղել է ավելի քան 20 տարի առաջ եւ ուրախ էր ստանալ «Արմենիա» փառատոնին մասնակցության հրավեր։ «20 տարի անց բոլորովին այլ քաղաք եմ տեսնում։ Հայաստանի եւ հայկական մշակույթի հետ ինձ շատ բան է կապում։ Ես ավարտել եմ Մոսկվայի պետական կոնսերվատորիան, ասպիրանտուրան պրոֆեսոր Արա Բաղդանյանի մոտ։ Իմ կյանքի ընթացքում ինձ միշտ շրջապատում են մտավորական հայեր»,- ասում է երաժիշտը` ավելացնելով, որ մեծ հարգանք է տածում հայկական մշակույթի նկատմամբ եւ այն մարդկանց, որոնք այդ մշակույթի կրողներն են։
Յուրի Մեդյանիկը, խոսելով համերգային ծրագրի մասին, նշեց, որ երբ որոշվեց, որ պետք է կատարի Ալեքսեյ Շորի կոնցերտը, բանդոնեոնի համար գրված հատվածները փոխադրեց բայանի համար. «Եվ ես այդ կոնցերտը կատարելու եմ բայանով։ Իրականում երաժշտությունը դրանից չի տուժել, նույնիսկ նոր փոխադրմամբ կոնցերտը նոր երանգներ է ստացել։ Կարծում եմ՝ մոտ ապագայում բայանահարները կբացահայտեն այս կոնցերտն իրենց համար»։
Այսօր երեկոյան «Արմենիա» միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես է գալու աշխարհում մեծ համբավ վայելող թավջութակահար Սթիվեն Իսերլիսը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC) կազմակերպած փառատոնի եզրափակիչ համերգը կկայանա հոկտեմբերի 29-ին, որի ընթացքում ելույթ կունենա աշխարհահռչակ դաշնակահար Միխայիլ Պլետնյովը։
Հիշեցնենք, որ «Արմենիա» միջազգային երաժշտական 5-րդ փառատոնը մեկնարկել էր սեպտեմբերի 29-ին՝ ներկայացնելով 12 սիմֆոնիկ և 5 կամերային համերգ՝ միջազգային ճանաչում վայելող 17 մենակատարների և 11 դիրիժորների մասնակցությամբ։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
763 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
604 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
712 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված