1688 դիտում
09:25 28-10-2021
Պատգամավոր Նազելի Բաղդասարյանն առաջիկայում Շիրակի մարզպետ կնշանակվի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն առաջիկայում Շիրակի մարզպետ կնշանակվի։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ մարզպետի նման փոփոխության հարցով քննարկում է եղել, ու առաջարկվել է մարզպետ Հովհաննես Հարությունյանին (որ Գյումրու համայնքապետի ընտրությունններում պարտություն կրեց) փոխարինել Բաղդասարյանով։ Մեզ հետ զրուցյում պատգամավոր Բաղդասարյանը, սակայն, նշեց, որ մարզպետի փոփոխության հարցի քննարկումներին ծանոթ չէ։
«Մարզպետի ազատման կամ փոփոխության հարցը վարչապետի աշխատակազմում է քննարկվում, ու ինձ նման քննարկումներ հայտնի չեն։ Ընդամենը տեղյակ եմ, որ Հովհաննես Հարությունյանը հրաժարվել է ավագանու իր մանդատից»,- նշեց նա։ Ինչ վերաբերում է Հարությունյանի հետ համագործակցելուն, ապա Բաղդասարյանը նշեց, որ պատգամավոր-մարզպետ համագործակցությունն իրենց մոտ ստացվել է, հաջողել են։
«Քաղաքական մեր գիծը պահելով է աշխատել պրն Հարությունյանը ու բավական սկզբունքային է եղել որոշումներ ընդունելիս»,- հավելեց ՔՊ խմբակցության քարտուղարը։ Նշենք, որ մարզպետ Հարությունյանին փոխարինելու հարցը ՔՊ-ականները քննարկում էին Գյումրու ՏԻՄ ընտրություններից անմիջապես հետո։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավոր Հովիկ Աղազարյանը տեսակետ էր հայտնել, որ ընտրության արդյունքներն արդեն իսկ որոշակի ցուցիչ են՝ վերլուծելու ու հասկանալու համար մարզպետի գործունեությունը։ Եվ եթե նա ընտրություններում չի հաջողել, ապա դա արդեն ինչ-որ բան նշանակում է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2234 դիտում
22:11 21-02-2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այցելել է Լեռնակերտի մշակույթի տանը տեղակայված գրադարան
32880 դիտում
23:44 29-10-2021
Վարչապետը պնդել է, Նազելի Բաղդասարյանը՝ համաձայնել․ նա կնշանակվի Շիրակի մարզպետ. aravot.am
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը