211652_close_icon
views-count1462 դիտում article-date 22:34 13-01-2023

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր այցելել է աջակցության խնդրով իրեն գրավոր դիմած, տնակներում բնակվող, սոցիալապես անապահով, բազմազավակ մի քանի ընտանիքի

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր այցելել է աջակցության խնդրով իրեն գրավոր դիմած, տնակներում բնակվող, սոցիալապես անապահով, բազմազավակ մի քանի ընտանիքի։ 

Նազելի Բաղդասարյանը զրուցել է ընտանիքների հետ, անձամբ ծանոթացել պայմաններին, հոգսերին ու փորձել աջակցել հնարավորությունների սահմաններում։ Տնայցերի շրջանակներում ընտանիքներին սննդային փաթեթներ և տաք հագուստ է տրվել, ևս մեկ անգամ կատարվել է կարիքների գնահատում։ 

  Շիրակի մարզպետարանն  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ այժմ քննարկում է Շիրակի մարզի ընտանիքների անապահվության գնահատման համակարգում հաշվառված, 20-ից բարձր անապահովության միավոր ունեցող, տնակներում բնակվող, ընտանիքների էլեկտրաէներգիայի վարձավճարների մասնակի փոխհատուցման ծրագրի շարունակականության ապահովման հարցը։ Այս տարի թիրախային են լինելու 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր