86245 դիտում
13:31 30-10-2021
Ողբերգական դեպք՝ Գյումրիում. Երևան-Գյումրի մարդատար գնացքը վրաերթի է ենթարկել գնացքի գծերի վրա հայտնված կնոջը, վերջինս տեղում մահացել է. ժամանել է մարզի ոստիկանապետը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ է ստացվել, որ Երևան-Գյումրի մարդատար գնացքի տակ քաղաքացի է ընկել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Կումայրիի բաժնի պետ Արամ Ղարիբյանը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Երևան-Գյումրի մարդատար գնացքը ընթանլիս է եղել, երբ երկաթգծի վրա գտնվող կինը վրաերթի է ենթարկվել, ապա տեղում մահացել։ Նա կլինի մոտ 55-60 տարեկան։
Օպերատիվորեն ժամանել են նաև Գյումրու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են կնոջ մահը։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են գնացքավարի և մահացածի ինքնությունը։
Ոստիկանների ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+