121354 դիտում
15:32 31-10-2021
Սպանություն Երևանում. 51-ամյա ամուսինը խեղդամահ է արել 46-ամյա կնոջը, ապա ինքնավնասել իրեն. ոստիկանների, քննիչների և բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել նրա կյանքը փրկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սուվորովի փողոցի տներից մեկում կնոջ դի կա, իսկ մեկ հոգի էլ՝ վիրավոր:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:
Ժամանել է նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան խոհանոցում՝ հատակին, հայտնաբերել են կնոջ դի:
Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Յուրա Պապյանը և Մկրտիչ Ումրշատյանը:
Փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ստեղծվել է քննչական խումբ:
Դեպքի վայր է ժամանել նաև Երևան քաղաքի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը:
Քիչ առաջ պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին և 2-րդ վաշտերի ծառայողները ՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտերի հրամանատարներ Հարություն Գրիգորյանի, Նիկոլայ Ավետիսյանի և Գևորգ Թորոսյանի ուղեկցությամբ, ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խմբի հետ նշված տանից հիվանդանոց տեղափոխեցին մի տղամարդու:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Պարեկները էդ տղամարդուն որ տարան՝ էդ տան ամուսինն էր:
Կնոջը խեղդելով՝ սպանել է, իսկ հետո իրեն ինքնավնասում արել: Եթե ոստիկաններն ու քնիիչները շուտ չգային, երևի ինքն էլ արնաքամ լիներ, մահանար: Բայց, թե ինչն է պատճառը եղել, որ նման դեպք է տեղի ունեցել, մեզ համար առեղծված է»:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը՝ նույն հասցեի բնակիչ, 46-ամյա Լուսինե Ք.-ն էր, իսկ պարեկների կողմից հիվանդանոց տեղափոխվածը՝ նրա ամուսինն է՝ 51-ամյա Արթուր Խ.-ն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5788 դիտում
22:36 14-05-2014
Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ, կնոջը խեղդամահ արած 33-ամյա ամուսինը ներկայացավ ոստիկանություն