5797 դիտում
22:36 14-05-2014
Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ, կնոջը խեղդամահ արած 33-ամյա ամուսինը ներկայացավ ոստիկանություն
Քիչ առաջ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ քննչական խմբերի բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Բերդի բաժին է ներկայացել 33-ամյա Մերուժան Հարությունյանը, ով կասկածվում է մայիսի 12-ին կնոջը խեղդամահ անելու մեջ:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/13931/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 12-ին, ժամը 09:00-ի սահմաններում Տավուշի մարզի Իծաքար գյուղի բնակիչ, 33-ամյա Մերուժան Հարությունյանը իր տան ննջասենյակում խեղդամահ էր արել իր կնոջը՝ 31-ամյա Հերմինե Չիլինգարյանին:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Ոստիկանությունը ձեռնարկում էր օպերատիվ հետախուզական և քննչական գործողություններ՝ Մ. Հարությունյանին հայտնաբերելու ուղությամբ:
Քննիչի կողմից նշանակվել էին մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Նմանատիպ նյութեր
1108 դիտում
15:32 11-08-2016
Բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացավ ոստիկանություն
3551 դիտում
23:30 13-03-2018
Բացատրական աշխատանքների շնորհիվ օդանավակայանից ներկայացավ ոստիկանություն