211652_close_icon
views-count3952 դիտում article-date 20:01 31-10-2021

Նիկոլ Փաշինյանը Սահակաշվիլիից ավելի վատ օրն է ընկնելու. Ոսկան Սարգսյան

«2018թ․ ամռանը, երբ բնակչության մեծամասնությունը հիացած էր Նիկոլ Փաշինյանի թավշա հեղափոխությամբ, ես գրեցի, որ ՆԻկոլ Փաշինյանի իշխանությունը շատ ավելի վատ արդյունքներ է ունենալու, քան՝ Սահակաշվիլին, որովհետեւ Սահակաշվիլին, ի տարբերություն Նիկոլի, շատ կրթված է, հավաքել էր արհեստավարժ թիմ(Նիկոլի թիմի արհեստավարժության մասին խոսելն ավելորդ է), բացի այդ՝ Արեւմուտքը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մեծ փողեր չի տալու,որը տվեց Սահակաշվիլիի կառավարությանը», իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը:

ղավ այն, ինչ կանխատեսել էի։ Սահակաշվիլիին ոչ ոք չի կասկածում Հարավային Օսեթիայի պատերազմը կանխամտածված տանուլ տալու մեջ, իսկ Հայաստանում պատերազմի հետ կապված Նիկոլ Փաշինյանին շատերն են լրջորեն կասկածում։ Սահակաշվիլու կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում ջախջախիչ պարտվեց, ինքը բանտում է։

ՆԻկոլ Փաշինյանին շատ ավելի վատթար ճակատագիր է սպասվում, թեկուզ 1000 անգամ կրկնի՝ ապագա կա, կա»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր