1472 դիտում
21:39 02-11-2021
Չեմ համբերում աշխատանքը սկսել «Տոտենհեմում». Անտոնիո Կոնտե
Լոնդոնի «Տոտենհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն առաջին մեկնաբանությունն է տվել պաշտոնը զբաղեցնելուց հետո:
«Շատ ուրախ եմ մարզչական աշխատանքի վերադառնալու համար և դա անում եմ Պրեմիեր լիգայի ակումբում, որը հավակնություններ ունի կրկին դառնալ ֆավորիտներից մեկը։ «Տոտենհեմն» ունի ժամանակակից մարզահամալիր և աշխարհի լավագույն մարզադաշտերից մեկը: Չեմ համբերում աշխատանքը սկսելու, թիմին և երկրպագուներին փոխանցելու այն կիրքը, մտածելակերպն ու վճռականությունը, որոնք միշտ առանձնացրել են ինձ որպես խաղացող և որպես մարզիչ:
Ամռանը մեր միությունը չկայացավ, քանի որ «Ինտերի» և իմ հարաբերությունների ավարտի հետ կապված զգացումները դեռ թարմ էին, ուստի ես զգացի, որ ճիշտ ժամանակը չէ մարզչական աշխատանքին վերադառնալու համար: Բայց Դանիել Լևիի վարակիչ ոգևորությունն ու հաստատակամությունը, ով ցանկանում էր ինձ վստահել այս աշխատանքը, այժմ դիպավ նշակետին։ Այժմ, երբ հնարավորությունը կրկին հայտնվեց, ես որոշեցի մեծ ոգևորությամբ օգտվել դրանից»,- մեջբերում է Կոնտեին անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:
Նոյեմբերի 2-ին «Տոտենհեմը» հայտարարեց Կոնտեին՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր
13783 դիտում
19:59 09-01-2018
Անտոնիո Կոնտե. Մոուրինյոյի խոսքերը ես չեմ մոռանա
6423 դիտում
18:14 12-02-2018
Անտոնիո Կոնտե. Չեմ կարողանում ղեկավարությանը համոզել խաղացողներ գնել
1116 դիտում
17:16 01-05-2014
«Յուվենտուս»-ը չգիտի, թե ինչ է վախը. Անտոնիո Կոնտե
Այս բաժնից
1081 դիտում
13:22 18-10-2024
ՀՖՖ-ն վարույթ է ընդունել «Նոայի» դիմումը՝ «Փյունիկի» վերաբերյալ
1123 դիտում
23:06 17-10-2024
Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը մասնակցում են ԱՄՆ-ի շախմատի առաջնությանը
1831 դիտում
18:23 17-10-2024
5 հայ կարատեիստ դարձել է Աշխարհի չեմպիոն