6426 դիտում
18:14 12-02-2018
Անտոնիո Կոնտե. Չեմ կարողանում ղեկավարությանը համոզել խաղացողներ գնել
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անդրադարձել է իր աշխատանքին:
«Սովորաբար ես խաղացողներից առավելագույնն եմ քաղում: Եթե նախկինում ֆուտբոլիստը խաղում էր 10-ից 6, ապա իմ օրոք կխաղա 8-ի, եթե նախկինում խաղում էր 10-ից 8, ապա իմ օրոք կխաղա 10-ի:
Իմ խնդիրն է փորձել բարելավել ֆուտբոլիստների խաղը բոլոր ասպեկտներում: Դա վերաբերում է նաև նրանց ցանկությանը, հաղթանակի կամքին, հոգեբանությանը, ինչպես նաև՝ տակտիկական պատրաստվածությանը: Հենց դրանում է կայանում իմ խնդիրը և ես դրանում վատը չեմ:
Իսկ երբ խոսքը գնումէ տրանսֆերների մասին, ապա ես այստեղ սովորելու բան ունեմ: Ես շատ վատ եմ կարողանում ղեկավարությանը համոզել նոր խաղացողներ գնել:
Դա ես պետք է սովորեմ այն մարզիչների մոտ, որոնց հաջողվում է խոշոր գնումներ անել: Իհարկե, կարելի է նաև դադարել իմ տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստների խաղը բարելավել, դա էլ է տարբերակ», ասել է Կոնտեն:
Նմանատիպ նյութեր
13786 դիտում
19:59 09-01-2018
Անտոնիո Կոնտե. Մոուրինյոյի խոսքերը ես չեմ մոռանա
1472 դիտում
21:39 02-11-2021
Չեմ համբերում աշխատանքը սկսել «Տոտենհեմում». Անտոնիո Կոնտե
1116 դիտում
17:16 01-05-2014
«Յուվենտուս»-ը չգիտի, թե ինչ է վախը. Անտոնիո Կոնտե
Այս բաժնից
1084 դիտում
13:22 18-10-2024
ՀՖՖ-ն վարույթ է ընդունել «Նոայի» դիմումը՝ «Փյունիկի» վերաբերյալ
1126 դիտում
23:06 17-10-2024
Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը մասնակցում են ԱՄՆ-ի շախմատի առաջնությանը
1834 դիտում
18:23 17-10-2024
5 հայ կարատեիստ դարձել է Աշխարհի չեմպիոն