211652_close_icon
views-count1961 դիտում article-date 20:10 02-11-2021

Բռնցքամարտի ԱԱ. Դավիթ Չալոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ և ապահովեց մեդալ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանն ապահովել է աշխարհի առաջնության առնվազն բրոնզե մեդալը:

Սերբիայում ընթացող աշխարհի առաջնության +92 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Հայաստանից Դավիթ Չալոյանն ուժերը չափեց ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովի հետ և  հաղթեց 3:2 հաշվով: Չալոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով աշխարհի առաջնության առնվազն բրոնզե մեդալը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 63 կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակիչում կմրցի  Թաիլանդի ներկայացուցիչ Սոմչայ Վոնգսուվանի հետ:

Նմանատիպ նյութեր