211652_close_icon
views-count30878 դիտում article-date 10:52 03-11-2021

Երևանում բախվել են 41–ամյա վարորդի Audi-ն և անչափահաս տղայի «Honda» մոպեդը. վերջինս կողաշրջվել է, երեխային տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ոստիկանության  պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ  Վարդան Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 1-ին Երևանում  տեղի ունեցած պատահարի փաստով:
Այդ օրը՝ ժամը 11:40-ին Մելքումով փողոցի 18/7 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 41-ամյա Էդգար Դ.-ի վարած Audi մակնիշի և 16-ամյա Էդգար Մ.-ի վարած «Honda»  մոպեդը:

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը օպերատիվորեն  դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

 Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր