30380 դիտում
09:57 20-07-2019
Երևանում բախվել են 40-ամյա վարորդի Honda-ն և 21-ամյա վարորդի մոպեդը. մոպեդը կողաշրջվել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 18-ին Երևանում տեղի ունեցած ավտոմեքենայի և մոպեդի բախման փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 14:00-ի սահմաններում Սայաթ–Նովայի պողոտա և Ա. Մանուկյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 40-ամյա Արմեն Վ.-ի վարած Honda մակնիշի 01 VC 022 համարանիշի ավտոմեքենան և 21-ամյա Արթուր Խ.-ի վարած «MF 50 A» մակնիշի մոպեդը:
Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ վարորդ Արթուր Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
Նմանատիպ նյութեր
14551 դիտում
10:52 02-12-2021
Երևանում բախվել են Kia Forte-ն ու Honda մակնիշի մոպեդը. մոպեդը կողաշրջվել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ