211652_close_icon
views-count2402 դիտում article-date 10:27 05-11-2021

Փաշինյանի՝ Կապան այցի իրական նպատակը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Կապան` ՔՊ թեկնածուի հոր հոգեհանգստին: Վաղ առավոտից քաղաքում աննախադեպ աժիոտաժ է եղել, ոստիկանական ավտոմեքենաների հոծ ներկայություն։ Կապան համայնքում ՔՊ-ի թեկնածու Դավիթ Դանիելյանի հայրն օրերս կորոնավիրուսից մահացել էր:

Ու թեեւ Փաշինյանի` Կապան այցի հիմնական նպատակը Դանիելյանի հոր հոգեհանգստյան արարողությանը մասնակցելն էր, սակայն դրանում սյունեցիները նաեւ քարոզչական քայլ էին տեսնում` հանուն իշխանական թեկնածուի։

Հիշեցնենք, որ ՔՊ թեկնածուի մրցակիցը գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանն է, որն առաջադրվել է «Շանթ դաշինք» կուսակցությամբ։ Հիշեցնենք նաեւ, որ 2018 թվականին Կապանում նույնպես համայնքային ընտրություններ էին, եւ կրկին Փարսյանն էր առաջադրվել, իսկ ՔՊ-ն այսօրվա փոխմարզպետ Նարեկ Բաբայանին էր առաջադրել, եւ անգամ Նիկոլ Փաշինյանն անձամբ մասնակցեց քարոզարշավին, բայց պարտություն կրեցին:

Սա ՔՊ-ի առաջին պարտությունն էր, ընդ որում` այն պահին, երբ երիտասարդ իշխանություններն իրենց ռեյտինգի պիկին էին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր