5005 դիտում
11:02 05-11-2021
Աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ 15 քաղաքացի է տեղափոխվել Ինֆեկցիոն ազգային կենտրոն, այդ թվում՝ 2 երեխա. նրանք սնվել են «Տաշիրի պիցա» հանրային սննդի կետում
ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից» ստացված տեղեկատվության համաձայն՝ երեկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ։
Քաղաքացիներից 2-ը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան։
Բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիրի պիցա» հանրային սննդի կետում՝ 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի վրա գտնվող:
Հիվանդների վիճակը միջին ծանրության է։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արդեն սկսել են վերահսկողական միջոցառումներ նշված հանրային սննդի ցանցի երկու օբյեկտներում էլ:
Վերահսկողության ընթացքի և արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»