211652_close_icon
views-count29940 դիտում article-date 13:56 12-08-2021

Թունավորման դեպք Արմավիր քաղաքում․ 9 քաղաքացիներ «աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիայի» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ, օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիայի» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Արտուշյանի գլխավորությամբ։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչներ՝ 42-ամյա Ռուզան Մակարյանը, 85-ամյա Շողիկ Ասատրյանը, 75-ամյա Ֆրիդա Առաքելյանը, 21-ամյա Անուշիկ Բարոյանը, 30-ամյա Մարինե խաչատրյանը, 26-ամյա Հովհաննես Խաչատրյանը, 24-ամյա Գևորգ Մուրադյանը, 46-ամյա Վարդ Տեփանոսյանը և 42-ամյա Մկրտիչ Բարսեղյանը։

Վերջիններս հիվանդանոցում բժիշկներին, ապա ժամանած ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ իրենք թունավորվել են ջրից։ 

Փաստի առթիվ ավագ քննիչ Արտուշյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր