211652_close_icon
views-count2018 դիտում article-date 13:19 06-11-2021

ԵՊՀ-ում ընթանում է հոգաբարձուների խորհրդի ապօրինի նիստ. Մենուա Սողոմոնյան

Մենուա Սողոմոնյանը գրում է. «ԵՊՀ-ում ընթանում է հոգաբարձուների խորհրդի նիստ, որը ապօրինի է։

Վարչական վերաքննիչ դատարանը վերացրեց վարչական դատարանի՝ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը, ինչը նշանակում է, որ իմ կողմից ներկայացված դիմումը համարվում է ընդունված, իսկ ԵՊՀ կանոնադրության փոփոխություններ նախատեսող ՀՀ կառավարության որոշման գործողությունը՝ կասեցված:

Այս պահից սկսած Հովհաննես Հովհաննիսյանի պաշտոնավարումը որպես ռեկտորի ժ/պ անօրինական է, ավելին՝ վերջինս նույնիսկ չունի այդ պաշտոնում առաջադրվելու իրավունք։ Անօրինական է նաեւ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորումը եւ այս պահին ընթացող նիստը։
datalex.am»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր