211652_close_icon
views-count6911 դիտում article-date 14:56 09-11-2021

Խաղամոլության մեջ թաթախված մարդու համար ոչ թե պետք է արգելել գովազդը, այլ բացատրել, որ դա լավ չէ․ դա է սոցիալական հակագովազդի կարևորությունը․ Արմենիա ՀԸ տնօրենը՝ «Գովազդի մասին» օրենքի նախագծի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Խաղամոլության մեջ թաթախված մարդկանց համար ոչ թե պետք է արգելել գովազդը, այլ բացատրել, որ դա լավ չէ․ դրանում է սոցիալական հակագովազդի կարևորությունը։ Այս մասին ԱԺ-ում մեդիաոլորտի ներկայացուցիչների հետ «Գովազդի մասին» օրենքի քննարկմանն ասաց «Արմենիա» ՀԸ տնօրեն Դավիթ Բաբախանյանը։

«Եթե մենք արգելենք գովազդը, տվյալ մարդը հարևանից, բարեկամից լսելով, թե դա իր սոցիալական ծանր վիճակից ելք է, շարունակելու է  խաղալ։ Գովազդն այստեղ ամենակարևոր խթանող հանգամանքը չէ, խթանող հանգամանքը նրա շրջապատի մարդկանց կարծիքներն են, մենք պետք է խոսենք այդ մարդկանց հետ»,-ասաց նա՝ գովազդի նշանակությունը ներկայացնելով ֆիլմարտադրության օրինակով․

«Երբ գեղարվեստական ֆիլմը մտնում է կինոթատրոն, գովազդով է ուղեկցվում, և գովազդի դերն այդտեղ այնքան կարևոր չէ, որքան դահլիճից դուրս եկող և ֆիլմի մասին կարծիք հայտնող մարդկանց։ Այսինքն՝ կինոյի տոմսերի արդյունավետ վաճառքին նպաստում է մարդկանց կարծիքը, ոչ թե ֆիլմից առաջ եղած գովազդը։ Եթե ֆիլմը դուր չի գալիս, ինչքան ուզում ես, գովազդիր, ֆիլմի տոմսերը չեն վաճառվելու»,-ասաց նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր