211652_close_icon
views-count2912 դիտում article-date 21:54 09-11-2021

Հաստատվել է կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների անվանացանկը. հավելավճար կտրվի 5 տարի ժամկետով

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ նոյեմբերի 5-ի 1687 հրամանով հաստատվել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման արդյունքում ատեստավորումն անցած և հավելավճար ստացող ուսուցիչների անվանացանկը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ըստ այդմ` 60-69 տոկոս դրական միավոր ստացած ուսուցիչները համարվում են ատեստավորումն անցած (169 ուսուցիչ):

Ավելի բարձր միավորներ ստացած ուսուցիչներին 2021 թվականի հոկտեմբերի 1-ից 5 տարի ժամկետով կտրամադրվի ուսուցչի աշխատավարձի հավելավճար՝

•             70-79 տոկոս ստացած ուսուցիչներին՝ 30 տոկոսի չափով (159 ուսուցիչ).

•             80-89 տոկոս ստացած ուսուցիչներին՝ 40 տոկոսի չափով (153 ուսուցիչ).

•             90-100 տոկոս ստացած ուսուցիչներին՝ 50 տոկոսի չափով (166 ուսուցիչ):

Նշենք, որ սեփական նախաձեռնությամբ ուսուցչի կամավոր ատեստավորման շրջանակում առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել է 996 ուսուցիչ, որոնցից 647-ը` շուրջ 65 տոկոսը, անցել է ատեստավորումը: Նրանցից 478-ը, այսինքն՝ ատեստավորումն անցածների 74 տոկոսը, կստանա հավելավճար:

Նմանատիպ նյութեր