211652_close_icon
views-count1077 դիտում article-date 18:08 12-11-2021

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Անուշավան Մուշեղյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդ-վածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 4-ի ԲԴԽ-91-Ո-267 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Անուշավան ՄՈՒՇԵՂՅԱՆԻՆ նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- նշված է հրամանագրում:

Նմանատիպ նյութեր