211652_close_icon
views-count2799 դիտում article-date 15:18 14-11-2021

Կապան-Ճակատեն ճանապարհին գտնվող ադրբեջանական կետը կապված է Սյունիքի 6 գյուղերի բնակչության իրավունքների ոտնահարման հետ. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գնահատմամբ՝ Կապան-Ճակատեն ճանապարհին գտնվող ադրբեջանական կետն ուղիղ ազդեցությամբ կապված է Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերի բնակչության ամենակենսական իրավունքների կոպիտ ու զանգվածային ոտնահարումների հետ: Այդ մասին նա նշել է «Ֆեյսբուք»-ում ՀՀ ՄԻՊ-ի էջի գրառմամբ։

«Կապան քաղաքից Ճակատեն գյուղ տանող ճանապարհին ադրբեջանական «մաքսակետ» է կամ ինչ է՝ ուղիղ ազդեցությամբ կապված է Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերի բնակչության ամենակենսական իրավունքների կոպիտ ու զանգվածային ոտնահարումների հետ: Այսինքն՝ 6 գյուղ է:

Բացարձակ բացակայում են այդ իրավունքների պաշտպանության երաշխիքները՝ սկսած կյանքի իրավունքի սպառնալիքներից մինչև ազատ տեղաշարժ: Առանց այն էլ մարդկանց իրավունքները ոտնահարված կամ սպառնալիքի տակ են:

Ադրբեջանական բացարձակ անօրինական, ոչ մի հիմնավորում չունեցող արարքներ են»,- գրառման մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջազգային հատուկ զեկույցներով սա հիմնավորված է ու ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը շարունակելու է փաստեր ներկայացնելը:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր