211652_close_icon
views-count18755 դիտում article-date 17:49 15-11-2021

Իրականում իրենք են նոյեմբերի 14-ին ժամը 13:30-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս բերել չորս դիրքերից. Սայաթ Շիրինյան

Նիկոլը հայտարարում է, որ Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը:

Նա մի շարք հարցեր է հնչեցրել.

«Հարց-Ինչո՞ւ համապատասխան միջոցներ չի ձեռնարկում սահմանախախտներին պատժելու՝ ետ շպրտելու ուղղությամբ։

Հարց-Ինչո՞ւ անմիջապես չեն դիմում ՀԱՊԿ-ին։

Հարց-Ինչո՞ւ չի դիմում ՌԴ-ին։

Հարց-Ինչո՞ւ չի դիմում ՄԱԿ-ին։

Հարց-Ինչո՞ւ չի հրավիրում Հայաստանում հավատարմագրված օտարերկյրա դետպաններին։

Հարց-Ինչո՞ւ ողջ աշխարհով մեկ այդ հարցը չի թմբկահարվում և բավարարվում է միայն ներքին լսարանի համար արվող հայտարարությամբ։

Պատասխան- Որովհետև, իրականում իրենք են՝ նոյեմբերի 14-ին, ժամը 13:30-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս բերել չորս դիրքերից»:

Նմանատիպ նյութեր