211652_close_icon
views-count5932 դիտում article-date 14:40 17-11-2021

Այս պահի դրությամբ սահմանում վիճակը հանգիստ է, բայց դա չի նշանակում, որ այս հանգստությունը ամեն օր ուղեկցելու է մեզ. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Այս պահին դրությամբ արևելյան հատվածում՝ սահմանում վիճակը հանգիստ է, բայց դա չի նշանակում, որ այս հանգստությունը ամեն օր ուղեկցելու է մեզ, դրա համար մենք ամեն օր ջանք ու եռանդ պետք է դնենք կառավարության ծրագիրը իրագործելու համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստին, ներկայացնելով պաշտպանության ոլորտի բյուջեի նախագիծը, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նա ասաց, որ անվտանգային հարցերում մեր ու ձեր չպետք է լինի. «Երբ ասում են ձեր իշխանության բանակ, բա էդ դեպքում, կներեք, սահմանի վրա կռվողը բոլորիս է պաշտպանում»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարց տալիս ասաց, որ Անդրանիկ Քոչարյանը շատ զբաղված է, ինչին ի պատասխան՝ վերջինս արձագանքեց․ «Էնքան զբաղված եմ, որ նույնիսկ ֆեյսբուքում գրել էին, որ ես արդեն մահամերձ եմ։ Այդպիսի ստերին չհավատաք, նույնիսկ մեռնելուս չհավատաք»։

Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ նաև բանակի գնումներին և ասաց, որ բանակի զինվորական մասից գնումների մասը պետք է հեռացնել, զինվորականները միայն զինվորական հարցերով պետք է զբաղվեն։ «Այդտեղ է խնդիրը, գայթակղիչ է դարձել ինչ-որ պահից սկսած, որ զինվորականները մասնակցեցին նաև գնումներին, դրանից է բխում, որ շատերը վարկաբեկվեցին և հարստացան։ Անընդհատ խոսում ենք Վահագնի թաղամասից, Սևանից, այդպես էլ պարզ չի, թե այդ ֆրանսիացին որտեղից եկավ, այսինքն՝ կոռուպցիան բանակում ընդհանրապես չպետք է լինի։ Այսօր կան, թաքնված են, բայց եթե մենք մի քիչ թուլանանք, իրենք նորից կբարձրանան, ոնց որ մենք մի քիչ թուլացանք, սկսեցին թաղի տղերքը կրակել»,-ասաց նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր