86982 դիտում
10:12 18-11-2021
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. 56-ամյա վարորդը Scania բեռնատարով բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել. նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Սիսիանի փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 56-ամյա Լևոն Կարապետյանը իր վարած Scania R420 մակնիշի բեռնատարով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 195.5-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի արգելապատնեշին և կողաշրջվել ճանապարհի ձախակողմյան գոտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լ. Կարապետյանը տեղում մահացել է:
Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սիսիանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Թովմասյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր «Մարկո Գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+