211652_close_icon
views-count10576 դիտում article-date 23:00 18-11-2021

Ծառայության ընթացքում բժօգնություն չստացած զինվորը զորացրվելուց հետո ՀՀ ՄԻՊ-ի աջակցությամբ վիրահատվել է. համակարգային խնդիրը չի լուծվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նախկին զինծառայող Նարեկ Ասատրյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ու Պաշտպանության նախարարության հետ համագործակցության արդյունքում քթի վիրահատության է ենթարկվել։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները վկայում են, որ օրենսդրության պատճառով որոշակի դեպքերում ծառայության ընթացքում հիվանդություն ձեռք բերած նախկին զինծառայողները չեն օգտվում անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունքից:

Հարկ է նկատել, որ մի շարք բողոքների քննարկմամբ և իրավասու մարմինների հետ համագործակցությամբ նախկին զինծառայողներին գործնականում տրամադրվում է անվճար բժշկական օգնություն ու սպասարկում, մինչդեռ խնդիրն ավելի խորքային ու համակարգային է. գործող օրենսդրության պատճառով մարդիկ անընդհատ խոչընդոտների առաջ են կանգնում:

Մարդու իրավունքների պաշտպանը չի սահմանափակվում միայն խնդիրների մատնանշմամբ, այլ ներկայացնում է նաև դրանց լուծման կոնկրետ եղանակներ․ պաշտոնապես առաջարկներ է ուղարկվել Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, այդ թվում՝ ոլորտային հանձնաժողովներ և խմբակցություններ, ինչպես նաև Պաշտպանության և Արդարադատության նախարարություններ:

Մանրամասները տեսանյութում՝

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր