211652_close_icon
views-count12350 դիտում article-date 18:31 19-11-2021

Կյանքդ՝ կյանքիս գնով․ հերոսները վերածնվում են կտավներում ու որմնանկարներում. asparez.am

asparez.am-ը գրում է. «Սեւ, երազկոտ աչքերով զինվորականը ակնդետ նայում է հյուրերին։ Թախծոտ ու կարոտով լեցուն հայացքը չի թաքցնում բարձրահասակ մեկ այլ զինվորական․․․Գյումրեցի գեղանկարիչ Արման Մաթեւոսյանի արվեստանոցի նախասրահում հյուրերին դիմավորում են արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով նահատակված հերոսների կտավները։

Այստեղ պատերազմ-արհավիրքը, արյունալի պատմություններն ու հաղթելու մեծ փափագը դարձյալ վերհիշում ես ակամայից, ցավոտ ապրումները քեզ բերում են ներկա՝ հետպատերազմյան նույնքան ցավոտ օրեր։

«Սարսափելի դժվար է նրանց նկարել, ինձ գրեթե հասակակիցներ են։ Բարդ է ստեղծագործելը, նրանք զոհվել են հանուն հայրենիքի, ես նրանց երկրորդ կյանք եմ տալիս։ Կտավները, որմնանկարները մխիթարանք են ծնողների համար»,-անկեղծանում է Արմանը։


 

Արման Մաթևոսյանը 2021 թվականի փետրվարից մինչեւ այսօր արցախյան 44–օրյա պատերազմում զոհված հերոսների մոտ 150 կտավ եւ որմնանկար է ստեղծել սաների օգնությամբ։ Խոստովանում է՝ հոգեբանորեն դժվար է աշխատել, բայց հարազատների արձագանքն անպատասխան չի թողնում։

Երեւանում ապրելու օրերին Արմանի հարեւաններից է եղել Տարոն Գիվարգիզյանը, որը եւս զոհվել է պատերազմում։ Նրա որմնակարի ստեղծումը գեղանկարչի համար շատ դժվար է եղել։


 

Ասում է՝ զոհվածների հարազատներն հիմնականում որմնանկարներ են պատվիրում։ Որմնանկարներում Արմանը նաեւ հավերժացնում է հերոսների կատարած սխրանքներից դրվագներ։ Հայաստանի գրեթե բոլոր մարզերի գյուղերի, քաղաքների, նաեւ մայրաքաղաքի տարբեր թաղամասերի բարձրահարկ շենքերին ստեղծել է նահատակված զինվորների որմնանկարները, որոնցից յուրաքանչյուրն ունի մոտ երկու մետր երկարություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր