211652_close_icon
views-count2797 դիտում article-date 19:14 22-11-2021

Գյումրիում մանկահասակ երեխաների աչքի առջև հորը սպանելու քրգործով դատական նիստը մեկնարկել է. aravot.am

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր պիտի լսվեր Գյումրու «Մուշ» թաղամասում  այս տարվա մարտի 15-ին տեղ ունեցած վենդետայի գործով դատական նիստը, սակայն այն հետաձգվեց  ամբաստանյալին  կալանավայրից  տեղափոխել չկարողանալու պատճառով, հայտնում է aravot.am-ը։

Ուղեկցող ջոկի հրամանատարի ժ/պ-ն հեռախոսազանգով դատարանին տեղեկացրել  էր, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով  չեն կարող ամբաստանյալի ներկայությունն ապահովել։ Այս գործով դատավորը  Նարեկ Բեգլարյանն է։ Հիշեցնենք՝ սպանության մեջ մեղադրվում է  34-ամյա Հրաչյա Արտուշի Թամոյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 34-104 հոդվածի 1-ին մասով, 112 հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր