211652_close_icon
views-count2273 դիտում article-date 22:50 23-11-2021

Եվրոպայում գազի գինը կրկին գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 1 000 դոլարը

Գազի գինը Եվրոպայում նոյեմբերի 23-ին կայացած բորսայական սակարկություններում կրկին բարձրացել է հազար խորանարդ մետրի դիմաց 1 000 դոլարից՝ նախօրյակին իջնելուց հետո, ինչի մասին վկայում են ICE սակարանի տվյալները։

Tass.ru-ի փոխանցմամբ՝ Նիդեռլանդների TTF հաբում դեկտեմբերի ապառնագրի գինը գտնվում Է հազար խորանարդ մետրի դիմաց 1 012 դոլարի մակարդակում:

Օրվա սկզբից Եվրոպայում գազի գինն աճել Է ավելի քան 3 տոկոսով։

Նմանատիպ նյութեր