211652_close_icon
views-count4069 դիտում article-date 19:10 21-02-2020

Լուկաշենկոն Մինսկի համար արդարացի Է համարում 90 դոլար գինը 1000 խորանարդ մետր ռուսական գազի դիմաց

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համաշխարհային շուկայի ներկայիս պայմաններում արդարացի Է համարում իր երկրի համար մոտավորապես 90 դոլար գինը 1000 խորանարդ մետր ռուսական գազի դիմաց: Այս գնահատականը նա տվել Է փետրվարի 21-ին Ռուսաստանում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոյի հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: «Ինչ վերաբերում Է բնական գազին, ապա այսօր Եվրոպայում, եւ դա ինձ ասել Է ոչ թե մեր նախարարը, այլ ռուսաստանցի խոշոր ձեռնարկատերը, («Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր) Սեչինի հետ մենք խոսել ենք, նա Էլ Է գազով զբաղվում, գազը 110 դոլարից պակաս Է: Դա այնտեղ՝ Եվրոպայում, բորսաներում: Ուրեմն մեզ մոտ այն մինչեւ 90 դոլարի սահմաններում Է: Եթե վերցնենք համաշխարհային գինը»,- հայտարարել Է պետության ղեկավարը, որի խոսքը մեջբերում Է «ԲելՏԱ» գործակալությունը:

Նմանատիպ նյութեր