37784 դիտում
09:22 04-11-2021
Հերթական ավտովթարը՝ Երևանում. Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին բախվել են BMW-ն ու Niva-ն. Niva-ն էլ տապալել է էլեկտրասյունը. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 3-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանի Հյուսիս-Հարավ նոր կառուցված ճանապարհի Սիլիկյան թաղամասի տարածքում: Ժամը 20:20-ի սահմաններում բախվել են Արմեն Մարտիրոսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և Արթուր Էլոյանի վարած BMW M3 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Niva-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհի էլեկտրասյունը և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել Niva-ի վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրեն լավ է զգում:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նույն վաշտի պարեկ Զարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+