58612 դիտում
15:22 25-11-2021
Սպիտակի ոլորաններում տեղի ճանշինի անգործության հետևանքով մի քանի ժամ էր, 2 տասնյակից ավել ավտոմեքենաներ չէին կարողանում շարժվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, գրեթե 3 ժամից ավելի, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում:
Տեղացած ձյան պատճառով և տեղի ճանշինի անգործության հետևանքով 2 տասնյակից ավել ավտոմեքենաներ, մեծ մասը՝ բեռնտարներ, չէին կարողանում երթևեկել:
Մինչև չժամանեցին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում անմիջական միջամտության արդյունքում ժամանեցին ճանշինականները և սկսեցին կատարել ճանապարհի մշակման աշխատանքներ, սակայն դա էլ ավարտին չհասցրեցին, քանի որ նրանց «օգնության հասավ» արևը՝ եղանակը մի քիչ տաքացավ ու ճանապարհը բացվեց:
Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի