211652_close_icon
views-count93341 դիտում article-date 20:00 21-12-2021

Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Ծիլքարից Սպիտակի ոլորանների հատվածում. 200-ից ավելի ավտոմեքենաներ ձնաբքի պատճառով չեն կարողանում շարժվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն 2 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Ծիլքարից դեպի Սպիտակի ոլորաններ տանող ճանապարհահատվածում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղացած ձյան բքի պատճառով 200-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում երթևեկեն։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ 

Նույն վաշտի ավագ տեսուչներ Գևորգ Եղիազարյանն ու Ռոմիկ Նազարեթյանը ձնակույտերի մեջ արգելափակված մի քանի ավտոմեքենաներ են դուրս բերել։ Իսկ ճանապարհի նման վիճակի համար մեղավոր են ոչ միայն նշված հատվածը սպասարկող ճանշինի ղեկավար կազմը, այլ նաև վարորդները, որոնց անվադողերը ամառային են, մինչդեռ քանի օր է, արտակարգ իրավիճակների նախարարության ու ճանապարհային ոստիկանությունը հորդորում են վարորդներին, որպեսզի անցնեն ձմեռային անվադողերի։ 

ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, հրամանատարի տեղակալներ Հայկ Դավթյանի և Արամ Ադիբեկյանի միջամտության արդյունքում Ճանշինը, ասես, «դուրս է եկել արջաքնից» ու սկսում են ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնել։ 

Ուժեղ բուքը, սակայն, իր սև գործն անում է։ Մի քանի ավտոմքեենաներ բախվել են իրար, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր