211652_close_icon
views-count2044 դիտում article-date 20:02 25-11-2021

Հադրութի շրջանում որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ

Հադրութի շրջանում այսօր՝ նոյեմբերի 25–ին, իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Այս մասին  տեղեկանում ենք Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների եւ քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացրել են Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի վարչական տարածքում:

Որոնումներն արդյունք չեն տվել: Փրկարարներն աճյուն կամ մասունք չեն հայտնաբերել:

Զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1701 աճյուն:

Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների եւ արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կհրապարակի հավելյալ տեղեկություն»,– ասվում է հաղորդագրության մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր