211652_close_icon
views-count1769 դիտում article-date 21:40 25-11-2021

Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է ռազմավարական զսպման թեմայով գիտաժողով

Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Ռազմական ռազմավարական հետազոտությունների կենտրոնում անցկացվել է  գիտաժողով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, «Ռազմավարական զսպման իմաստավորումը պատերազմների կանխարգելման և արդի իրողությունների համատեքստում» խորագրով գիտաժողովին մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը, «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական խորհրդի ղեկավար Մհեր Սահակյանը և ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Ռազմավարական խաղերի և մոդելավորման խմբի գիտնական-վերլուծաբան Ազատ Դավթյանը:

Ըստ աղբյուրի՝ գիտաժողովի ընթացքում ներկայացվել են  տարածաշրջանային հակամարտությունների կանխարգելման գործընթացում ռազմավարական զսպման տեսական հիմքերը և  դրանց առանձնահատկությունները։

Նմանատիպ նյութեր