211652_close_icon
views-count2259 դիտում article-date 19:37 27-11-2021

Հայկակ Արշամյանը 3 տարի ժամկետով հաստատվեց «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում

Այսօր՝ նոյեմբերի 27-ին Երեւանում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը։ Այս մասին հայտնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից։

Նիստի առաջին հարցը վերաբերել է Հայաստանին նվիրաբերված միջոցների ուսումնասիրմանը։ Այս հարցի վերաբերյալ մի քանի զեկույցներ են ներկայացվել։

Հոգաբարձուների խորհուրդը դրանք հանգամանորեն քննարկել է եւ որոշել է հանդես գալ հայտարարությամբ, որը կհրապարակվի առաջիկայում։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրել է 2020-2021 թվականների լայնածավալ ծրագրեր՝ ուղղված Արցախում եւ Հայաստանի մի շարք համայնքներում առողջապահական, սոցիալական, մշակութային, ինչպես նաեւ ենթակառուցվածքային ծրագրերի զարգացմանը։

Հաստատվել են 2020 թվականի ֆինանսական եւ ծրագրային հաշվետվությունները, ինչպես նաեւ 2021 թվականի բյուջեն, քննարկվել են հիմնադրամի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր։

Նիստում հոգաբարձուների խորհուրդը Հայկակ Արշամյանին 3 տարի ժամկետով հաստատել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում։

Նմանատիպ նյութեր