211652_close_icon
views-count3946 դիտում article-date 09:47 29-11-2021

Ճապոնիան «Օմիկրոն» շտամի պատճառով փակում է սահմանները օտարերկրացիների համար

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նոյեմբերի 30-ից երկրի սահմանները բոլոր  օտարերկրացիների (այդ թվում՝ օտարերկրյա գործարարների, ուսանողների և լրագրողների) համար փակ կլինեն, այն է՝ նոր այցագրեր չեն տրամադրվի։

Վարչապետը դա կապել է Քովիդ-19-ի նոր՝ «Օմիկրոն» շտամի հայտնաբերման փաստի հետ, հաղորդում է Ria Novosti-ն։

«Արգելք է սահմանվում բոլոր երկրների քաղաքացիների համար»,-նշել է Ճապոնիայի վարչապետը՝ հավելելով, որ սահմանափակումը կգործի այնքան ժամանակ, մինչև որ նոր շտամի վերաբերյալ ամբողջական տվյալներ հավաքագրվեն։

Անցյալ շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Աֆրիկայի հարավում հայտնաբերեց կորոնավիրուսի В.1.1.529 շտամը։ Այն նշվում է հունական «օմիկրոն» տառով:
 

Նմանատիպ նյութեր